Content

Feb 21, 2011

ՈՒՍՏԱ ԱՍՏՈ

Հայտնվելով Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքում` ես ու Գայուշը որոշեցինք այցելել Ուստին` հավաստիանալու համար` արդյոք հիշում է նա իր դիպլոմային աշխատանքի գոյության մասին:
Ներկայացնում եմ ձեզ արդյունքը` քանդակելու գործընթացն իր իսկ մեկնաբանությամբ (շնորհակալություն ենք հայտնում իմ բազմաչարչար դիկտաֆոնին):
Անակնկալի եկած Ուստեն` մի կերպ համակերպվելով մեր անակնկալ այցին, որոշեց բարևել մեզ:

Ողջունեցինք Ուսիտն և նրա անբաժան մասը կազմող ու հեռախոսը զարդարող քույրիկին:
Այժմ խոսքը տրամադրում ենք Ուստի գիտակցության հոսքին`
 
- Երբ իրա հետ աշխատում եմ, մինչև ոտքերիս ծայրը ուժեղ ջերմություն ա փոխանցում...
-...որ ինքդ ես անում ֆորմաները, ոնց որ ամենակարող լինես...
-Ամենահեշտը քիթը ստացա...
- էնպես ա հանգստացնում, բայց երբ ինչ-որ բան չի ստացվում` նույնքան էլ նյարդայնացնում ա:
- Ընկերուհուս եմ քանդակում, բայց ինչ-որ ուշանում ա...
- Հիմա  եմ հասկանում ու զգում, որ քանդակն ավելի զորեղ է ու դժվար...
- Ես իրան շատ եմ սիրում...
- Դե գնացեք, ինձ մի ներվայնացրեք (էստեղ արդեն  «հորինում են երեխաները» շարքից մի հատված):-DDD
Դե քեզ հզոր մուսաներ, հաջող դիպլոմային աշխատանքի հանձնում և շատ-շատ հոգեցունց քանդակներ:


0 Comment:

Powered by Blogger.

Popular Posts

Blog Archive