Content

Apr 19, 2011

15-րդ այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոն

Փառատոնի համադրող` Արփա Հակոբյան:
Մասնակցում են 60-ից ավել արվեստագետներ:
Սկսենք մեր ամենակրտսեր մասնակցից`
Աղավնի Ղազարյան 5 տարեկան

Սուրեն Առաքելյան - <<Գրիչը փորձ է ներկայացնելու իմ վերաբերմունքը նյութական աշխարհի` առարկաների նկատմամբ: Գրիչը` ինչպես նյութական աշխարհի փոքրիկ մի առարկա, իրենից ներկայացնում է անհաղթահարելի մի պատնեշ: Մարդը ինչքան որ մեծ է գրիչի համամատ, միևնույնն է այն շատ մեծ մոնումենտալ ազդեցություն ունի որպես երևույթ, որպես առարկա: Նյութը ինչքան էլ, որ հզոր է, ոժեղ է, ամեն դեպքում շատ քիչ նշանակություն ունի հավերժության մեջ և շատ կարճ է տևում մարդու կյանքի մեջ` նյութական աշխարհում, հետևաբար այն վերացարկված է և ինչպես ասում է արևելյան իմաստությունը` <<Կյանքը եթեր է>>,  նույնն էլ նյութական աշխարհն է` ասօր առկա է, հզոր է, մեծ է, բայց միաժամանակ ինքը գրեթե գոյություն չունի. անընդհատ գնում է դեպի վերանալու: Իմ ցանկությունն է եղել, որ այդ ազդեցությունը, այդ մտքերը, այդ զգացողությունն առաջանա դիտողի մոտ>>:
Նարեկ Ասրյան
Վարուժան Սահակյան
Հերբերտ Գևորգյան
Այլար Շահբազի
Մարինե Հովսեփյան
Ռազմիկ Փանոսյան
Արմեն Տիրատուրյան
Անուշ Ալբերտ
Արտակ Փիլոսյան
Ալի ԱՆսարի


ԳարՍու <<Ուրեմն, գործիս պայմանական վերնագիրն էր` <<ՍՅՈՒՆ>>: Գործը վիդեո-ֆոտո-քար-ներկայացում համադրում է: Կային երկու հեռուստացույցներ, որոնցից մեկով ցուցադրվում էր Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակման աշխատանքային ընթացքը (խաչքարագործ, նկարիչ, Ժողովրդական Վարպետ Վարազդատ Համբարձումյանի արվեստանոց), մյուսով` Եղեռնի զոհերի հիշատակին Բրազիլում կանգնեցված խաչքարի աշխատանքային ընթացքը (Վ.Հ հեղինակ): Պրոյեկտորով ցուցադրվում էր Վարպետի զրույցն ինձ հետ ` ազատության, ստեղծագործության ու խաչքարերի մասին: Ես էկրանի դիմաց փորձում էի խաչքար պատրաստել` ձեռքի տակ ունենալով "Ջուղայում ջարդված խաչքարերի կտորտանքներ" (Ես-ը ՀՀ քաղաքացին է): Կային երկու սյուններ` մեկին փակցված էին լուրեր` կապված Ջուղայում ոչնչացված խաչքարերի հետ, մյուսում` Վարպետի` Բրազիլում տեղադրված խաչքարը, որը սյունաձև լուծում ուներ: Ի վերջո ստացվում է մի խաչքար` "ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ" վերնագրով>>:

Piratsha <<Ինձ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը ներշնչել է իմ դասախոս ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Աշուղյանը, իսկ փառատոնին մասնակցելու առաջարկ եղել է Արմեն Հակոբյանի կոմից, ի դեպ նա նույնպես փառատոնի մասնակիցներից է: Շարունակությունը տեսանյութում, (որտեղ անունս սխալ է գրված, բայց ոչինչ:)))>>:

Տաիշա Աբելար և ԳարՍու գրական գործերի քննարկում:

Արտիստական փորձի փոխանակում.

Արվեստագետ՝ Միքաելա դե Վիվերո` Էկվադոր-ԱՄՆ: 



Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության ներկայացում`
ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ:

Մխիթար Հերացու 8/2 - ներկայացում. բեմադրիչ` Գագիկ Ղազարէ:
 Դերերում` ԳարՍու և Սուրեն Առաքելյան:

Բաց ֆորում` <<Մեկ քառակուսի մետր>> նախագիծ:

Հավելյալ հղումներ նյութի վերաբերյալ
ACCEA.INFO
BRAVO.AM

Հարգելի մասնակիցներ, եթե ուզում եք արտահայտվել Ձեր աշխատանքների վերաբերյալ, ապա արձագանքեք: (piratephotohunter@yandex.ru)


0 Comment:

Powered by Blogger.

Popular Posts

Blog Archive