Երևանում ապրիլի 26-30-ը <<ԳՈՐԾԱԾԵԼՈՎ ՔԱՂԱՔԸ>> նախագծի շրջանակներում տեղի էին ունենում քննարկումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, գործողություններ, ակցիաներ. համադրող` Եվա Խաչատրյան: Այդ իրադարձություններից երկուսին որոշեցի ներկա գտնվել նաև ես:
1. NO ART IN PUBLIC SPACE: ՈՉ ՄԻ ԱՐՎԵՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ԱԺԶ-ի Հարություն Ալպետյանն ու Նվարդ Երկանյանը կազմակերպել էին ցույց <<Ոչ ասա արվեստին` հանրային տարածքում>>: Թե ինչ էր դա նշանակում կասի հենց ինքը` Հարությունը. <<Լինի տերմին, թե ֆենոմեն` «արվեստ` հանրային տարածքում» արտահայտությունը հազվադեպ է հնչում Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքում: Դրա լուսաբանումը տեղի է ունենում հիմնականում ժամանակակից արվեստագետների եւ արվեստի մասնագետների նեղ շրջանում:
Արվեստն ու հանրային տարածքը հստակորեն գոյակցում են qաղաքային լանդշաֆտում: Դա կարող է արտահայտվել մնայուն ու անշարժ պատկերներով կամ օբյեկտներով` հուշարձաններ, փողոցային նկարներ կամ շենքերի արտաքին տեսք: Կարող է ձեւ ստանալ իբրեւ անցողիկ ֆենոմեն` ցուցապաստառներ, սթրիթ արթ, սոցիալական ակտիվություն, ֆլեշ-մոբ:
Ինչպե՞ս են ընկալվում այս նշանները, պատկերները, գործողություններն ու հղացքները: Արդյո՞ք դրանք ընկալվում են իբրեւ արվեստ կամ սոցիալական ստեղծագործականության որոշակի տեսակ: Միգուցե դրանք ընդհանրապե՞ս անտեսված են: Ընդդիմանալով արվեստին` հանրային տարածքում, մենք փորձում ենք խրախուսել մարդկանց, որպեսզի նրանք վերաբերմունք ձեւավորեն հանրային տարածքի եւ արվեստի փոխհարաբերությունների վերաբերյալ:
Ինչպե՞ս են ընկալվում այս նշանները, պատկերները, գործողություններն ու հղացքները: Արդյո՞ք դրանք ընկալվում են իբրեւ արվեստ կամ սոցիալական ստեղծագործականության որոշակի տեսակ: Միգուցե դրանք ընդհանրապե՞ս անտեսված են: Ընդդիմանալով արվեստին` հանրային տարածքում, մենք փորձում ենք խրախուսել մարդկանց, որպեսզի նրանք վերաբերմունք ձեւավորեն հանրային տարածքի եւ արվեստի փոխհարաբերությունների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ «հանրային տարածքն» ինքնին, խիստ համալիր ու խնդրոտ թեմա է Հայաստանի սոցիալական իրականությունում: Խնդիրներից ամենամեծը, թերեւս, հանրային տարածքների նվազումն է` դրանց աճող առեւտրայնացմանը զուգահեռ: Արվեստի եւ հանրային տարածքի հարաբերությունների վերաբերյալ զգայունակությունը բարձրացնելուն եւ հանրային դիսկուրս առաջացնելուն է ուղղված այս բողոքի ակցիան>>:
2. CITIZENS OF EMPTY SPACE: ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԼԱՓՍ արտիստական կոլեկտիվից՝ Ստեֆան Պրեսը և Ռիչարդ Լը Քելեքը ներկայացնում էին <<Դատարկ տարածքի քաղաքներ>> նախաձեռնությունը:
Երեկոյի ընթացքում արվեստագետները համառոտ ներկայացրին իրենց փորձը Եվրոպայում և մասնավորապես` Ժնևում: Վերջին տարիներին` այստեղ, արվեստագետների և մշակութային գործիչների ալտերնատիվ և ինստիտուցիոնալ լոբբիներ են ստեղծվել, որոնց նպատակն է պաշտպանել տարածքներ նվաճելու արվեստագետի իրավունքները, սոցիալական ստատուսն ու մշակութային քաղաքականությունը:
Ներկայացման ընթացքում քննարկվեց, թե ինչպես նմանատիպ փորձը կարող է շահավետ լինել Երևանի արտիստիկ մշակութային դաշտի համար:
Արվեստագետները մանրամասնեցին իրենց մոտեցումներն ու ճարտարապետական առաջարկները, որոնք մշակել էին իրենց՝ երևանյան հանդիպումների արդյունքում և որոնք արտահայտում էին տեղացի մշակութային, քաղաքացիական եւ արվեստի գործիչների կարիքները:
Ներկայացման ընթացքում քննարկվեց, թե ինչպես նմանատիպ փորձը կարող է շահավետ լինել Երևանի արտիստիկ մշակութային դաշտի համար:
Արվեստագետները մանրամասնեցին իրենց մոտեցումներն ու ճարտարապետական առաջարկները, որոնք մշակել էին իրենց՝ երևանյան հանդիպումների արդյունքում և որոնք արտահայտում էին տեղացի մշակութային, քաղաքացիական եւ արվեստի գործիչների կարիքները:
Ինֆորմացիոն աղբյուր ծառայեց իհարկե facebook-ը:
Լուսանկարները` Նվարդ Երկանյան, Կարին Գրիգորյան և Ձեր խոնարհ ծառա` Պիրատշա:
Լուսանկարները` Նվարդ Երկանյան, Կարին Գրիգորյան և Ձեր խոնարհ ծառա` Պիրատշա:
10 Comment:
at: 4/30/11, 7:00 PM said...
Evropayic mi normal ban chsovoreq, ara targeq eli axpor pes, inch eq uzum apacucel? duq inch vor anum eq copya, mi nenc ban mta&eq vor mardkanc hetaqrqri, ajotaj arajacni mardkanc shrjanakneru...
at: 4/30/11, 8:04 PM said...
Հարգելի անծանոթ, խնդրում եմ հանդես գալ հստակ առաջարկներով: Հայաստանը պաշտոնապես որդեգրել է նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն. արդյոք դա եւս "քոփի" է?
at: 5/1/11, 3:04 PM said...
hatuk arajarknerov tox patgamavorner@ u hamapatasxan marminner@ handes gan, es hasarak qaxaqaci em ov hognela nuyn ban@ tesneluc, es et dzer neoriberal qaxaqakanutyuna incha, ban chem haskanum, dra hamar el @ntacq chem talis dzer harcadrman@........
at: 5/5/11, 1:22 PM said...
երբ մեր հասարակ քաղաքացիները տեղյակ եւ գիտակից լինեն այն քաղաքական կուրսի բնույթից, որը վարում են իրենց ընտրած պատգամավորները, այդ ժամանակ նաեւ "կյանքից" չեն հոգնի` իրենց տեսածն ու լսածը չհասկանալու պատճառով: Արվեստն անհնար է հասկանալ առանց քաղաքականության. դա բացահայտվել է դեռեւս 20-րդ դարասկզբին:
at: 5/5/11, 9:30 PM said...
bayc kar&es kama te akama, aystex aliqner en xarnvum, es kyanqic chem hognel hargeli Karine, isk na ov arvest@ kapum e qaxaqakanutyan het, na arvestic bnav vochinch chi haskanum...
at: 5/5/11, 9:37 PM said...
mi ban el avelacnem, et ver@ nshva& qaxakakan kursi bnuytic nuynisk arajarkoxner@ glux chen hanum, ur mnac hasarak qaxaqacin haskana............
at: 5/6/11, 8:41 PM said...
արվեստը միշտ եւ ամեն անգամ վերասահմանվող ֆենոմեն է: Այն գուցե կապ չէր ունենա քաղաքականության հետ, եթե քաղաքականությունը չհավակներ լինել արվեստային, ավելի արվեստային, քան արվեստն ինքն է: Ստալինը Սովետական Միության առաջին արվեստագետն էր, երբ թելադրում էր, թե ինչպիսին պետք է լինի արվեստը: Իսկ Երեւանում, փաստորեն, դուք չեք նկատել "Իմ զենքը իմ երգն է" եւ նմանատիպ այլ պաստառները: Եթե զենքը քաղաքականության հետ կապ չունի, ուրեմն ես իրոք արվեստից ոչինչ չեմ հասկանում:))
at: 5/6/11, 9:22 PM said...
Lav er asvats:-))))))))
at: 5/6/11, 11:03 PM said...
to de ari u mi asa, Stalini hern el ani&a&, et pastarner@ groxi hern el, texic helnox@ mi ban gruma, duq el dranov arajnordvum eq, de bnakana, vochinch...
at: 5/6/11, 11:21 PM said...
sax or@ arves, arvest aselov man eq galis, et dzer arvestnel dardzela arhesti pes mi ban, ov dzerq@ Boshch-a vercnum, urem@ na varpeta...
Post a Comment