«Շողակաթ» հեռուստաընկերությունը նյութ էր պատրաստում Մայր Տաճարի երգչախմբի վերաբերյալ: Ինձ համար մի շատ թանկ մարդ ցավով նկատեց, որ ոչ ոք չի էլ հիշում Էջմիածնի առաջին երգչախմբի վերջին մոհիկանի` Անժել Տերունյանի մասին: Վերցնելով տեսախցիկս որոշեցի շտկել սխալը և գնացինք տիկին Տերունյանին այցի:
Այս նկարում նա աջից առաջինն է:
Այս նկարում նա աջից առաջինն է:
Նրա արխիվից գտանք մի շատ արժեքավոր գործիք` կամերտոն:
Գտանք նաև նրա նոթատետրը, որտեղ իրենց բարեմաղթանքներն էին տիկին Անժելին ուղղել այնպիսի մեծություններ ինչպիսիք են` Առնո Բաբաջանյանը, Ավետիք Իսահակյանը, Սիլվա Կապուտիկյանը և այլոք:
Ահա և արժեքավոր նկարների արխիվի մի մասը:
Այս հանդիպման ժամանակ ես ինձ համար շատ հետաքրքիր և արժեքավոր պատմություններ բացահայտեցի:
Ձեր դատին եմ հանձնում մեր հանդիպման մի մասը միայն, մյուս հատվածը պահում եմ իմ հիշողությունների մեջ որպես հուշ տիկին Անժելից:
Ձեր դատին եմ հանձնում մեր հանդիպման մի մասը միայն, մյուս հատվածը պահում եմ իմ հիշողությունների մեջ որպես հուշ տիկին Անժելից:
ՀԳ. Անժել Տերունյանն իր մահկանացուն կնքեց 24.11.2011
1 Comment:
at: 4/24/11, 4:18 PM said...
In4 lav tatik a ^_^ cavoq yes el mardkanc ayn tvin em patkanum, ovqer teghyak 4ein tikin Angelic... apres Pirate.
Post a Comment