Աշխարհի հայ նկարիչների միավորում <<ԱԿԱԴԵՄԻԱ>> պատկերասրահ:
Լուսանկարիչ Զավեն Սարգսյանին հարցրեցի, թե ինչ կուզենար ասել, որ չասեցին.
«Ես կուզենայի ասել, որ Անին հայոց փառքն է, հայ ճարտարապետության գագաթնակետը: Եվ հայ մարդուն Անին չի կարող հանգիստ թողնել որովհետև հատկապես արվեստի մարդիկ ` Իսահակյանը, Չարենցը, Թումանյանը միշտ ձգտել են անգամ Թումանյանը ֆոտոներ ա արել Անիում: Անիից հետո էլ բարձունքների մենք չենք հասել. և դա գագաթնակետն է եղել: Մյուս կողմից էլ Անին շատ կարճ է եղել մայրաքաղաք, հետո արդեն ավիրվել, գրավվել, տերերը փոխվել են, բայց էդ կարճ ընթացքում ստեղծվել է զարմանալի քաղաք ու ճարտարապետություն:
Ցավոք, մեր տարածքում չէ Անին. 22թ. պայմանագրով մնաց թուրքերին: Եվ Հայաստանի դելեգացիան ասաց` գոնե տվեք մեզ 1 քառակուսի կմ մեր մայրաքաղաք Անիում... Կարաբեկիրը իր հուշերում գրում է. <<Ռուսներն ու ուկրաինացիները հայերին սատար չկանգնեցին մեր համար մեկ էր, որ ասեին մենք կտայինք>> :
Ու ցավալի է` մեր աչքերի դեմ` Երևանից 50կմ-ի վրա է Անին գտնվում, բայց հազարից մեկն է տեսել: Ու ցավալի է, որ Անիում մինչև այսօր 16թ-ի սահմանային ռեժիմն է: Թուրքը կարող է մինչև գետ իջնել` ոչ մի արգելք չկա, հայ մարդը 1կմ մոտ չի կարողանում գա էդ գետին: Շատ ցավալի է: Մեր կողմի վրա, մեր ափից քարհանքեր են բացել, որի դեմ մենք ինչքան կարողացանք պայքարեցինք, բայց ոչ մի արդյունք, որովհետև մարդիկ փող են սարքում: Երևանում, որ հիմա դեղին քարից սարքում են, դա Անիի քարն է: Սկզբից պայթեցնելով էին հանում, հետո` կտրտելով. դա չի կարելի քանդել` լանդշաֆտն է փչանում: Երեք հատ քարհանք կա էդտեղ: Կարելի էր էդ քարհանքերը 500մ վերև կամ ներքև անել, որ Անիից չերևային, բայց իրենք թքած ունեն, իրանց համար կարևորը փողն է, ոնց որ ամեն ինչը:
Ղազարը եկավ ինձ մոտ, քանի որ ես Անիով շատ վաղուց եմ հետքրքրվում, 9 անգամ Անիում եղել եմ և բազմաթիվ անգամ մեր ափից եմ նկարել: Հարկավոր էր, որ նկարիչները պատկերացնեին քաղաքը, դրա համար ես առանձին ամեն մեկին իր ճաշակին համապատասխան ֆոտոներ ընտրեցի, որպեսզի նկարիչները կարողանան պատկերացնեն: Հետո նրանք մեկ օր գնացել են ափից նայել են քաղաքը` մեր սահմանից:
armenpress.am
panarmenian.net
1 Comment:
at: 5/3/11, 10:22 PM said...
ay es urish..........
Post a Comment