Content

May 13, 2011

"EQUILIBRIUM" new one shot film

Իմ թանկագին Գևորգյանից վերջերս զանգ ստացա․․․ պարզվեց, որ կրտսեր Արևշատյանը ֆիլմ է նկարահանում․․․ ի՞նչ էր ինձնից պահանջվում․ ոչինչ: Միայն խցկվել նկարահանման հրապարակ:
Սկզբում ոչինչ չէի հասկանում, բոլորը հաշտ ու համերաշխ մրջյունի պես աշխատում էին: 
- Ա~յ ժողավուրդ, ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք նկարում,- հարցիս Արևշատյանն ասաց հետևյալը․ «՚՚"Эквилибриум", ինչը նշանակում է հավասարակշռություն: Ֆիլմը նկարահնվում է մի կադրով: Art house ոճի մեջ է» ու այստեղ արդեն հավասարկշռությունս եկավ տեղը և ես սկսեցի իմ ֆոտոորսը:
Աշխատում են բոլորը․ Մարիա Գևորգյան, Աննա Արևշատյան, Լուսինե-Magenta․․․
Հարց է ծագում․ - Իսկ ու՞ր է ռեժիսորի թանկագին գլուխը:-))))) 
Նկարիչ-դիզայների հետ կարում է նաև ռեժիսորը:
Նկարիչ՝ Լուսինե-Magenta:
Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան:
Դիմահարդար՝ Դիանա Աղաջանյան:
Դերերում՝ Տաթև Մելքոնյան,
Արամ Կարախանյան
և "Мой бедный заяц" Ղազարոս Աղայան: 

Սցենարի հեղինակ՝ Աննա Արևշատյան, Շուշանիկ Արևշատյան:



Այստեղ են ասել  ՚"՚No comment":
Նապաստակի ճակատագրով անհանգստացողներին ասեմ, որ նա հիմա շատ ուշադիր և հոգատար Յանա Գրիգորյանի ձեռքերում է:
 Վերջում խնդրեցի, որ Աննան մի քիչ պատմի ֆիլմի ստեղծման մասին:
 «Այս ֆիլմը հավասարակշռության ու մարդու ինքնատիպ լինելու մասին է: Ամեն մեկս էլ գնում ենք ինչ-որ կոմպրոմիսների, բայց ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր այնքան են գնացել կոմպրոմիսների, որ մոռացել են սեփական զգացմունքների, մտքերի և ցանկությունների մասին: 
  Ֆիլմի միտքն եկել է, երբ Մոսկվայի բարձրագույն սցենարիստների և ռեժիսորների կուրսում Քշիշտոֆ Զանուսին "Master class" էր անցկացնում: Այդպիսով, ուսանողական աշխատանքից ծնվեց այսպիսի միտք՝ մի կադրով նկարած կարճամետրաժ ֆիլմ»:
 Լինելով շատ ուշադիր և նրբանկատ մարդ` ավելացրեց հետևյալը, - «Շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, աջակցության համար ու նաև նրա համար, որ հավատում են ինձ` Մարիա Գևորգյան, Սուրեն Թադևոսյան, Հայկ Թադևոսյան, Արամ Կարախանյան, Տաթև Մելքոնյան, Լուսինե-Magenta, Էդուարդ Արևշատյան, Յանա Գրիգորյան և Պիրատ»:
 Ես էլ իմ հերթին շնորհակալ եմ Մարիա Գևորգյանին և Աննա Արևշատյանին, որ ինձ տեղյակ պահեցին, այդպիսով ապահովելով ևս մի հետքրքիր նյութ իմ բլոգում: Եվ,  իհարկե, շնորհակալ եմ Գայանե Գրիգորյանին, որ եկավ, օգնեց ու ինձ ապահով հասցրեց տուն:-))))))))) 
ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ



1 Comment:

Gayane Grigoryan says:
at: 5/17/11, 10:58 PM said...

WOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOW !!! :)

Powered by Blogger.

Popular Posts

Blog Archive