Content

Jun 25, 2011

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ Կորիզը







ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ Կորիզը
Kiki's Blog - Golden Apricot-Category «Stone» Press Conference
Կաննի գլխավոր մրցանակակիրը «Ոսկե ծիրանում»

Երկար բանակցություններից հետո «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը: Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվում տեսնել  2011 թվականի  Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը: Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, սակայն չորսն էլ արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել. նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:

 «Կենաց ծառ» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: 11-ամյա Ջեքը իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին որ կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ հանդիպում է կյանքի դաժանությանը, և պատկերացումները կյանքի մասին իրեն գցում են լաբիրինթոսի մեջ: Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Տաղանդը թույլ է տալիս Մալիկին պարզ թվացող «կենաց ծառ» հասկացությանը տալ տիեզերական կարևորություն:  
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ մամլո կենտրոն
                                                                                               


0 Comment:

Powered by Blogger.

Popular Posts

Blog Archive