Լինելով քիչ թե շատ երկրիս համար մտահոգվող քաղաքացի, իմ պարտքն եմ համարում այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին և լուսաբանել այն, ինչ ինքս եմ տեսնում: Ես շատ քիչ կխոսեմ... 16.03.2011
Սիմուլակրում` 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի «33 վարիացիաներում…» Նարեկը, պոստմոդեռնիստական հեգնանքը փոխարինելով դասական գլուխգործոցի նկատմամբ իր անթաքույց հիացումով, copy-paste-edit տրամաբանությամբ ստեղծում է պատճենի պատճեն` «կրկնակի սիմուլակր»: Անիմացիոն եղանակով ցույց տալով արվեստի (կամ արվեստի պատմության արտեֆակտերի)` իրականում անվերջանալի, մարմնական փոխակերպումները, նա հաստատում է այդ մարմնի պայմանականությունը, վաղանցիկությունը, բայց` արվեստի էութենական հավերժականությունը: Տեքստն ըստ Facebook-ի հրավերի
Հայտնվելով Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքում` ես ու Գայուշը որոշեցինք այցելել Ուստին` հավաստիանալու համար` արդյոք հիշում է նա իր դիպլոմային աշխատանքի
գոյության մասին: Ներկայացնում եմ ձեզ արդյունքը` քանդակելու գործընթացն իր իսկ
մեկնաբանությամբ (շնորհակալություն ենք հայտնում իմ բազմաչարչար
դիկտաֆոնին):
Անակնկալի եկած Ուստեն` մի կերպ համակերպվելով մեր անակնկալ այցին, որոշեց
բարևել մեզ:
Մեծ հաճույքով նայեցի՞ք այս միջոցառման վերաբերյալ ռեպորտաժները հեռուստատեսությամբ: Դե հիմա էլ ոչ պակաս խանդավառությամբ շփվեք հրաշքի հետ` նայեք ռեպորտաժն իմ մեկնաբանությամբ: Վուալյա. ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Facebook-ում Հայկական Ազգային Պատկերասրահի կողմից ստացա ներքոհիշյալ հրավերը` «Հրավիրում ենք բոլորին հայկական ArtExpo 2011 ընթացքում մեր տաղավար՝ ծանոթանալու 2011 թվականին նախատեսվող ցուցահանդեսներին, միջոցառումներին և կրթական ծրագրերին»: Դե քանի որ ինձ մեծ շուքով հրավիրեցին` ես էլ վեր կացա ու գնացի: Ահա արդյունքը...
Ես հա գրեցի տարա հանձնեցի թերթերին, հա չտպվեց. Անգամ <<Չորրորդ իշխանություն>>-ը խոստացավ, բայց չտպեց: Դե լաաաաավ, հիմա արդեն ես ինքս կհրապարակեմ:
Մեր խելացի Արտաշատ-Երևան-Արտաշատ երթուղու տերն ու տիրակալը միկրոավտոբուսների երթուղիների ժամերն այնպես է հաշվարկել, որ մեկ միկրոավտոբուսը մեկ երթով կարողանա աշխատել 2 երթի գումար: Արդյունքում մենք` Արտաշատցիներս և հատկապես ուսանողներս դարձել ենք կարտոֆիլներ, միայն մի տարբերակով, որ կարտոֆիլները իրենք են իրենց ոտքով լցվում գազել իրար գլխի: Դէ արի ուսանող ու եդ վիճակով դասի նստի, կամ ել բուհից արի ու պարապի:
Մեր քյառթու լակոտները, որ մի կոպեկի գինը չգիտեն, հարձակվել են քայլող ֆրիի գովազդն անող երեխայի վրա, որը մտել էր արջուկի մեջ ու փորձում էր փող աշխատել, ու պոկոտել նրա կարտոֆիլները, լացացնելով երեխային:
Գաբրիել Սունդուկյանի անվ. Ազգային Ակադեմիական Թատրոնում ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը հանձնեց մոնո ներկայացում ըստ Հրանտ Մաթեւոսյանի "Կոմիտասի 10 պատվիրաններ" պիեսի: Ցավոք ես այնտեղ չտեսա Գրետայի ոչ կոլեգաներին, ոչ ուսանողներին և ոչ էլ Գեղ. Խոորհրդին: